Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կարեն Կարապետյան. Ինձ պետք է մարդ, որ աչքը աջ ու ձախ չնետի

Կարեն Կարապետյան. Ինձ պետք է մարդ, որ աչքը աջ ու ձախ չնետի
04.12.2016 | 09:48

Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Վարչապետը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ կառավարության անդամներից մեկը կամ մի քանիսը բիզնեսների սեփականատեր են, ասաց, թե իրեն պետք են մարդիկ, ովքեր աչքը աջ ու ձախ չեն նետի: «Պարզ է, որ վերջ-առաջ պետական ծառայողը, և այն երկիրը, որին մենք ձգտում ենք, պետք է դա բացառի, որովհետև այնտեղ կա որոշակի շահերի բախում: Բայց այսօր շատ լավ գիտենք, որ պետական ծառայողի վարձավճարն այնպիսին է, որ լավ մասնագետին այնտեղ հրավիրելը բավական բարդ է»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա ասաց նաև, որ կառավարության անդամների մեջ մարդիկ կան, որոնց ինքն է հրավիրել, որոնք բիզնեսի հաջողակ կառավարիչներ են:


«Եվ ես վստահ եմ իրենց մաքրության վրա: Ես վստահ եմ, որ իրենք պետական ապարատը չեն օգտագործելու իրենց բիզնեսը լոբբինգ անելու կամ իրենց պաշտոնը օգտագործելու՝ անձնական հարստացման համար: Բայց ինձ պետք է մարդ, որ ժողովրդական լեզվով ասած՝ աչքը աջ ու ձախ չնետի: Ես կարծում եմ, որ այս պահին սա օգտագործելի քայլ է»,- ընդգծեց վարչապետը:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ